▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայտնի է ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարի թեկնածուի անունը

 

ՀԱՊԿ-ում քննարկվում է գլխավոր քարտուղարի պաշտոնում Բելառուսի Անվտանգության խորհրդի պետական քարտուղար Ստանիսլավ Զասի նշանակման հարցը: Այս մասին տեղեկանում ենք Коммерсантъ-ից:

Կայքը՝ հղում անելով իր դիվանագիտական աղբյուրներին, նշում է, որ, հավանաբար, ՀԱՊԿ նոր քարտուղարը, որն առաջիկա երեք տարիներին կգլխավորի կազմակերպությունը, կլինի հենց Բելառուսի ներկայացուցիչը:

Հավելենք, որ ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարները կորոշեն, թե որ երկրի ներկայացուցիչը կլինի կազմակերպության հաջորդ գլխավոր քարտուղարը: Այդ հարցը կքննարկվի նոյեմբերի 8-ին՝ կազմակերպության առաջիկա նիստին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее