ArmFootball.com-ը գրում է. Բունդեսլիգայի ընթացիկ առաջնության հերթական տուրում «Բորուսիան» Լևերկուզենիում մրցեց «Բայերի» հետ և հաղթեց 0:1 հաշվով:
Հանդիպման 67-րդ րոպեին գլխավոր մրցավար Ֆելիքս Ցվայերը անսպասելի դադարեցրեց հանդիպումը և գնաց դեպի հանդերձարան:
Գերմանական kicker-ը հայտնում է, որ տանտերերի գլխավոր մարզիչ Ռոջեր Շմիդը դժգոհել է մրցավարի գործողություններից, վերջինս էլ մարզչին որոշել է հեռացնել տեխնիկական գոտուց: Շմիդը չնայած մրցավարի կայացրած որոշմանը ոչ միայն չի հեռացել տրիբունա, այլ շարունակել է իր դժգոհությունը հայտնել: Մրցավարը նույնիսկ խնդրել է «Բայերի» ավագ Կիսլինգին զրուցել մարզչի հետ, բայց ապարդյուն: Արդյունքում մրցավարը դադարեցրել է հանդիպումը: Որոշ ժամանակ անց կողմերը ընդհանուր հայտարարի են եկել և մրցավարը վերսկսել է խաղը: