▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայտնի են 12 նախարարությունների անվանումները

ՀՀ կառավարության կառուցվածքի վերաբերյալ քննարկումներն ավարտվել են. հայտնի են 12 նախարարությունների անվանումները:

Ինչպես հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նոր կառավարությունը կունենա հետևյալ նախարարությունները.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

1. Արտաքին գործերի նախարարություն

2. Պաշտպանության նախարարություն

3. Արտակարգ իրավիճակների նախարարություն

4. Արդարադատության նախարարություն

5. Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

6. Կրթության, գիտության և մշակույթի նախարարություն

7. Բնապահպանության նախարարություն

8. Առողջապահության նախարարություն

9. Ֆինանսների նախարարություն

10. Էկոնոմիկայի նախարարություն

11. Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

12. Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարություն:

 

 

 

 

 

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 8-ին հայտարարել էր, որ Սփյուռքի նախարարության փոխարեն այսուհետ կստեղծվի Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի պաշտոն վարչապետի աշխատակազմում: Հանձնակատարը կլինի վարչապետի ներկայացուցիչը Սփյուռքի հետ հարաբերություններում եւ վարչապետի անունից կհամակարգի կառավարության աշխատանքները սփյուռքի հետ հարաբերություններում:

Կառավարության նոր կառուցվածքի մասին նախագիծն առաջիկայում կներկայացվի Ազգային ժողով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее