
life.tert.am-ը գրում է. Հայկական շոու բիզնեսում շատերը կապված են ոչ միայն գործընկերային հարաբերություններով, այլև բարեկամակամությամբ։
Շատերի մտերմության հավաստիքը քավոր–սանիկ հարաբերություններն են։ Երկրպագուներից շատերը գուցե, չգիտեն` շոու բիզնեսում ով ում հետ է կապված քավորությամբ։
Արամ MP3-ին և Աննա Մարգարյանն ամուսնացել են դերասան Մկրտիչ Արզումանյանի քավորությամբ։

Դերասանուհի Իրինա Հարությունյանի կրտսեր որդու` Դավթի կնքահայրն ու կնքամայրը դարձել են Արտյոմ Կարապետյանը և Յուլյա Ֆինկը։

Դերասան–ամուսիններ Յուրի Իգիթխանյանի ու Անուշ Սարգսյանի հարսանիքի քավորն է դարձել դերասան Վարշամ Գևորգյանը։

Երգչուհի Սոնա Շահգելդյանի կնքահայրն է դարձել հեղինակ-կատարող Ռուբեն Հախվերդյանը։

Լևոն Քոչարյանի Սիրուշոյի քավորությամբ հայկական շոու բիզնեսում երկու երգչուհի են ամուսնացել` Լուսինան և Լանա Խաչատրյանը։ Նրանց ամուսինները և Լևոնը մտերիմ ընկերներ են։


Երգչուհի Անի Ամիրյանի ու դերասան Ստեփան Ղամբարյանի հարսանիքի քավորն ու քավորկինը եղել են Արամոն և Էմմա Պետրոսյանը:
.jpg?1494409886193)
Անիի եղբայրը` Արտավազդ Ամիրյանը, ամուսնացել է հորեղբոր` Արմեն Ամիրյանի քավորությամբ։

Դերասան Դելոն և կինը` Ռուզաննան, ամուսնացել են ռեփեր, հաղորդավար Ֆելիքս Խաչատրյանի քավորությամբ։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում


