▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Հազարավոր քաղաքացիներ մնացել են առանց ջեռուցման․ ոչ մեկն ասելիք չունի՞»․ Բաբկեն Պիպոյան

«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանի ֆեյսբուքյան գրառումը․ «ՀԷՑ-ը դարձավ պետական ու բոլոր պետական կառույցները մոռացա՞ն, որ իրենք էլ անելիք ու ասելիք ունեն:
Մի ՀԱՏ հանձնաժողով կա, որ ասում են, իբր հանրային ծառայությունները կարգավորող է, ասելիք ու անելիք չունի՞:
Հազարավոր քաղաքացիներ մնացել են փաստացի առանց ջեռուցման, Ամանորին ընդառաջ կատարված գնումները փաստացի փչանում են մարդկանց բնակարաններում, ոչ մեկ ասելիք չունի՞:
Մարդիկ ստիպված լրացուցիչ ծախսեր են անում, ոչ մեկ ասելիք չունի՞:
Բիզնեսը փաստացի կանգնած է, էլ չասեմ, որ շատ իրացման կետերում ապրանքն արդեն փչացել է, ո՞ւ…
Մասնավոր ՀԷՑ-ին քանի՞ նախարարություն հիմա կառներ «քացու տակ»…
Քանի՞սը կհիշեին տուժողներին ու նրանց իրավունքները:
Քանի՞ քարոզիչ կլծվեր տարբեր գերատեսչություններից հնչած գնահատականների հիմնավորմանն ու քարոզին:
Բա հիմա ո՞ւր են այդ «համապատասխան կառույցները»»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее