Փետրվարի 13-ին, ժամը 11:00-ին, Հայաստանի էլեկտրական ցանցեր ՓԲԸ-ի աշխատակիցները բողոքի ակցիա են իրականացնելու ընկերության վարչական շենքի դիմաց՝ ետ պահանջելու իրենց աշխատավարձերից պահված գումարները:
Այս մասին տեղեկացնում են Դ!եմ եմ նախաձեռնությունից` նշելով, որ իրենց անդամները, բնականաբար, լինելու է ՀԷՑ-ի աշխատակիցների կողքին և սատարելու են նրանց:
Հիշեցնենք, որ երկուշաբթի օրվանից կուտակայինի դեմ բողոքի ակցիաներ են անցկացվել Երևանի օպերայի և բալետի ակադեմիական թատրոնի, Մետրոպոլիտենի, Հարավկովկասյան երկութուղիներ ընկերության աշխատակիցները, ովքեր բողոքում էին, որ հունվար ամսվա իրենց աշխատավարձից պահումներ են արվել՝ կախված աշխատավարձի չափից և գործատուից պահանջում էին վերադարձնել ապօրինի պահված գումարները: