«Աշխատավարձի բարձրացման երկու պայման կա. Երբ գործերը հաջող են, և, երբ գործատուն վճարում է, որ աշխատողն ավելի լավ աշխատի: Հայաստանի գործերն այնքան լա՞վ են գնում, որ այդ գործերի համար պատասխանատու անձինք նման բարձր աշխատավարձ են վաստակել: Մենք, դուք, վաստակե՞լ ենք այսքան աշխատավարձ ստանալու իրավունքը: Մենք հնարավորթյյուն ունե՞նք նման որոշում կայացնել: Պատգամավոր կա` դահլիճ չի գալիս կամ «կնոպկա» է սեղմում-գնում, նրա մասին ինչո՞ւ չեք խոսում»,-Աժ-ում «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկման ժամանակ խոսելիս` ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Վաչե Գաբրիելյանին իր հարցն ուղղեց ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:
Վաչե Գաբրիելյանն էլ պատասխանեց, որ պետք է քննարկել ոչ թե այս, այլ այն հարցերը, թե արդյոք համակարգը համեմատելի՞ է մյուս երկրների հետ, ծնո՞ւմ է կոռուպցիոն ռիսկեր, թե ոչ.
«Դահլիճում պետք է արտահայտվի ժողովրդի կամարտահայտությունը»,-նշեց ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարը:
Ն. Փաշինյանն էլ նետեց.
«Այս կամ այն, ընդհանրապես դահլիճներում ժողովրդի կամարտահայտությունը չի արտահայտվում: Որոշում ընդուվեց, որ 18.000 նպաստները գործազուրկներին այլևս չպետք է տրվեն, իսկ հիմա մենք բոլորս լուրջ դեմքով նստած 200-300 տոկոսով բարձրացնում ենք նախարարի, վարչապետի, նախագահի աշխատավարձերը»:
Պատգամավորին զարմացրել էր նաև այն, որ դահլիճում ներկա է պատգամավորների մեծամասնությունը.
«Հենց աշխատավարձի մասին օրենքը սկսեցինք քննարկել` դահլիճը բազմամարդ դարձավ, այնինչ երեկ 10 հոգի էր»,-նշեց Ն. Փաշինյանը:
Անի Կարապետյան