«Kicker» պարբերականը կազմել է ֆուտբոլիստների վարկանշային աղյուսակները: Դրանցից առաջին կարգում, որը կոչվում է «համաշխարհային կարգ», ընգրկված է նաև «Բորուսիայի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: Այդ կարգում ընդգրկված են նաև «Բավարիայի» կիսապաշտպան Դուգլաս Կոստանn ու Պիեր-Էմերիկ Օբամեյանգը:
Նշենք, որ պարբերականը կազմել է վարկանշային աղյուսակներ, որոնք բաժանվում են 3 խմբի:
Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանն ընդգրկվել է նաև բրիտանական The guardian-ի կազմած տարվա 100 լավագույն ֆուտբոլիստների ցուցակում:
Կարդացեք նաև՝ Հենրիխ Մխիթարյանն ու Քրիշտիանու Ռոնալդուն կիսում են նույն հորիզոնականը