▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հենրիխ Մխիթարյան. «Ցնցված եմ երեկ Բորուսիայում տեղի ունեցած պայթյունների մասին լսելուց հետո»

Հայաստանի ազգային հավաքականի ավագ և Դորտմունդի «Բորուսիայի» նախկին ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանն արձագանքել է Դորտմունդում տեղի ունեցած պայթյուններին:

Իր ֆեյսբուքյան էջում Մխիթարյանը գրել է.

«Ցնցված եմ երեկ Բորուսիայում տեղի ունեցած պայթյունների մասին լսելուց հետո: Դորտմունդը ինձ համար շատ հարազատ և թանկ քաղաք է: Պատրաստ եմ աջակցել «Բորուսիային», թիմի երկրպագուներին: Շուտափույթ ապաքինում եմ մաղթում Մարկ Բարտրային»:

Հիշեցնենք, որ Դորտմունդում պայթյունի հետևանքով տուժել է «Բորուսիայի» պաշտպան Մարկ Բարտրան, որին թեթև վիրահատությունից հետո դուրս են գրել հիվանդանոցից:

Հետաձգված «Բորուսիա»- «Մոնակո» հանդիպումը տեղի կունենա այսօր ժամը 20:45-ին: 

VivaroNews.am

Չեմպիոնների լիգայի խաղարկության 1/4 եզրափակչի «Բորուսիա»-«Մոնակո» հանդիպմանը կարող եք հետևել ԱՅՍՏԵՂ 

Мнения и взгляды, выраженные на веб-сайте, могут не совпадать с мнением редакционной команды Asekose.am.
Սպորտ далее