vivaronews.am-ը գրում է.Հենրիխ Մխիթարյանը, ով դարձել էր Պրեմիեր լիգայի 15-րդ տուրի «Մանչեսթեր Յունայթեդ» – «Տոտենհեմ» հանդիպման միակ և հաղթական գոլի հեղինակը և փոխարինվել ստացած վնասվածքի պատճառով, գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում:
«Սա թիմային հրաշալի հաղթանակ էր: «Օլդ Թրաֆորդ» մարզադաշտում խփածս առաջին գոլը նվիրում եմ «Մանչեսթեր Յունայթեդի»՝ աշխարհի բոլոր ծայրերում գտնվող երկրպագուներին: Շնորհակալ եմ բոլորիդ՝ աջակցության խոսքերի համար»,- գրել է Մխիթարյանը:
Նա նաև հրապարակել է հետևյալ լուսանկարը.