vivaronews.am-ը գրում է. «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կարճ մեկնաբանություն է տվել «Լիվերպուլի» հետ հանդիպման վերաբերյալ (1-1):
«Առաջին անգամ էի «Յունայթեդի» կազմում մրցում «Լիվերպուլի» դեմ: «Օլդ Թրաֆորդ» մարզադաշտում տպավորիչ մթնոլորտ էր տիրում: Կցանկանայի երկրպագուների կողմից նման աջակցություն տեսնել նաև մյուս հանդիպումներում:
Շնորհակալ եմ երկրպագուներին աջակցության և մինչ վերջ մեզ հավատալու համար»,- ասել է հայ կիսապաշտպանը: