vivaronews.am-ը գրում է. Goal.com կայքը որոշել է ամփոփել նախորդ մրցաշրջանի արդյունքները: Հեղինակավոր կայքը որոշել է կազմել աշխարհի լավագույն 50 ֆուտբոլիստների ցուցակը:
Լավագույնների թվում է հայտնվել նաև «Մանչեսթեր Յունայթեդի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ով նախորդ մրցաշրջանում ֆանտաստիկ ֆուտբոլ ցուցադրեց Դորտմունդի «Բորուսիայի» կազմում, դառնալով Բունդեսլիգայի տարվա լավագույն ֆուտբոլիստ: Goal.com-ը նաև գրում է, որ Մխիթարյանը դեռ պետք է ապացուցի, թե ինչու է «Յունայթեդը» այդքան գումար վճարել նրա համար:
Ավելացնենք, որ ներկա պահին հայտնի են ընդամենը 20 ֆուտբոլիստ ՝
50. Լուկաս Ալարիո – («Ռիվեր Փլեյթ»), Արգենտինա
49. Մարկինյոս – («ՊՍԺ»), Բրազիլիա
48. Իվան Ռակիտիչ – («Բարսելոնա»), Խորվաթիա
47. Մաուրո Իկարդի – («Ինտեր»), Արգենտինա
46. Դուգլաս Կոստա – («Բավարիա»), Բրազիլիա
45. Դավիդ դե Խեա – («Մանչեսթեր Յունայթեդ»), Իսպանիա
44. Ռենատո Սանշես – («Բավարիա»), Պորտուգալիա
43. Անդրեա Բարձալի – («Յուվենտուս»), Իտալիա
42. Դավիդ Ալաբա – («Բավարիա»), Ավստրիա
41. Կազեմիրո – («Ռեալ»), Բրազիլիա
40. Սաուլ Նիգյեզ («Ատլետիկո Մադրիդ»), Իսպանիա
39. Սադիո Մանե – («Լիվերպուլ»), Սենեգալ
38. Անդրես Ինյեստա – («Բարսելոնա»), Իսպանիա
37. Մեզութ Օզիլ – («Արսենալ»), Գերմանիա
36. ՀԵՆՐԻԽ ՄԽԻԹԱՐՅԱՆ – («Մանչեսթեր Յունայթեդ»), Հայաստան
35. Հարի Քեյն – («Տոտենհեմ»), Անգլիա
34. Սերխիո Բուսկետս – («Բարսելոնա»), Իսպանիա
33. Մանուել Նոյեր – («Բավարիա»), Գերմանիա
32. Կոկե – («Ատլետիկո Մադրիդ»), Իսպանիա
31. Մարսելո – («Ռեալ»), Բրազիլիա