Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» մեկնարկային կազմ վերադարձած Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ով երեկ 82 րոպե է անցկացրել հոլանդական «Ֆեյենորդի» դեմ խաղում, ճանաչվել է Եվրոպայի լիգայի խմբային մրցաշարի 5-րդ տուրի հանդիպման լավագույն խաղացող:
«Մանչեսթեր Յունայթեդի» պաշտոնական թվիթերյան էջում անցկացված քվեարկությամբ՝ Հենրիխ Մխիթարյանը ստացել է 11 հազար ձայն՝ այդպիսով առաջ անցնելով Ուեյն Ռունիից ու Խուան Մատայից:
Հիշեցնենք, որ Հենրիխի թիմը հաղթել է 4:0 հաշվով: