Եվրոպա լիգայի խմբային փուլի 4-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» սեփական հարկի տակ ընդունել է ադրբեջանական «Գաբալային»: Գերմանական ակումբի 4-րդ գոլի հեղինակ դարձավ մեր հայրենակից, Դորտմունդի «Բորուսիա»-ի և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:
Ի դեպ, մինչ այդ արձանագրված երկու գոլերը, որոնց հեղինակ էին դարձել Մարկո Ռոյսը եւ Պյեր Էմերիկ Օբամեյանգը, իրացվել էին Հենրիխի հմուտ փոխանցումներից հետո:
Հանդիպումն ավարտվեց «Բորուսիայի» հաղթանակով՝ 4:0 հաշվով: