ԱՊԼ-ի 3-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալվել էր «Հալլ Սիթիին»:
Խաղն ավարտվեց «Յունայթեդի» հաղթանակով` 1:0 հաշվով:
Հենրիխ Մխիթարյանը խաղադաշտ դուրս եկավ 60-րդ րոպեին, փոխարինելով Մարսիալին:
Մխիթարյանը աչքի ընկավ բավականին ակտիվ գործողություններով և նրա դեմ պայքարում մրցակցի 2 ֆուտբոլիստներ դեղին քարտի արժանացան: