Football Italia-ն հաղորդում է, որ Իտալական «Յուվենտուս»-ը ցանկանում էր ձեռք բերել «Գալաթասարայի» և Հոլանդիայի հավաքականի կիսապաշտպան Ուեսլի Սնեյդերին: Սակայն իտալացները չկարողացել համաձայնության գալ թուրքական ակումբի հետ: Դրանից հետո «Ծեր Սինյորան» սկսել է հետաքրքրություն ցուցաբերել Հայաստանի հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի նկատմամբ:
Իտալացի վերլուծաբանները սակայն Մխիթարյանի՝ «Յուվենտուս» տեղափոխվելու հնարավորությունը գնահատում են ցածր, քանի որ Մխիթարյանի տրանսֆերային արժեքը բարձր է:
Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչում «Յուվենտուսը» մրցելու է Դորտմունդի «Բորուսիայի» հետ: