Ֆուտբոլային աշխարհի ամենահեղինակավոր ամսագրերից մեկը՝ World Soccer-ը իր հերթական համարի շապիկին պատկերել է Հայաստանի հավաքականի ու «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին: «Մանչեսթեր Յունայթեդի» թաքնված զենքը». այսպես է կոչվում հայ ֆուտբոլիստին նվիրված խորագիրը: World Soccer-ը ներկայացրել է ֆուտբոլիստի կարիերայի տարբեր հատվածները՝ սկսած Ուկրաինայից մինչև ներկայիս մանչեսթերյան անցուդարձը, իսկ վերջում Մոուրինյոյին կոչ է արել ուշադիր լինել Հենրիխի նկատմամբ: Ամսագիրը վաճառքի է հանվելու սեպտեմբերի 10-ից:
Աղբյուր՝ vivaronews.am