Այսօր ուշ երեկոյան կկայանա Անգլիայի գավաթի 1/4 եզրափակչի «Չելսի» – «Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպումը:
Խաղից առաջ «Կարմիր սատանաների» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն լուրջ կադրային խնդիրներ ունի: Ավելի վաղ նշել էինք, որ թիմի ռմբարկու Զլատան Իբրահիմովիչը որակազրկվել է 3 խաղով և չի կարողանա օգնել իր թիմին «Չելսիի» հետ խաղում:
Նաև հաստատվել է, որ «Յունայթեդին» առաջիկա խաղում չեն կարողանա օգնել հարձակվող Ուեյն Ռունին, Անտոնի Մարսիալը և Մարկուս Ռեշֆորդը:
Ստացվում է այնպես, որ պորտուգալացի մասնագետը «Չելսիի» դեմ խաղից առաջ մնացել է առանց հարձակվողների և հնարավոր է, որ այսօր «9»-ը համարի դիրքում խաղա Հենրիխ Մխիթարյանը, ով Եվրոպա լիգայի 1/8 եզրափակչի «Ռոստովի» դեմ խաղի ժամանակ անգլիացիների կազմում դարձավ միակ գոլի հեղինակը: