vivaronews.am-ը գրում է. Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Անգլիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչում «Մանչեսթեր Յունայթեդը» 2-1 հաշվով առավելության է հասել «Բլեքբերնի» նկատմամբ և դուրս եկել հաջորդ փուլ:
Հենրիխ Մխիթարյանը մասնակցել է ամբողջ խաղին և 27-րդ րոպեին հրաշալի գոլային փոխանցում կատարել Մարկուս Ռեշֆորդին:
Հայ կիսապաշտպանը մանկունյական ակումբի թվիթերյան էջում անցկացված հարցման արդյունքներով ճանաչվել է հանդիպման լավագույն ֆուտբոլիստ՝ այդ պայքարում գերազանցելով Զլատան Իբրահիմովիչին և Էշլի Յանգին: