ArmFootball.com--ը գրում է. Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մոտ է նրան, որ նոր պայմանագիր ստորագրի ակումբի հետ, հայտնում է «Чемпионат.com» հղում անելով գերմանական Bild-ին:
Աղբյուրի հաղորդման համաձայն՝ դորտմունդցիների մարզական տնօրեն Միխայիլ Ցորկը բանակցություններ է վարում Հայաստանի ազգային հավաքականի ավագի հետ: Կողմերի միջեւ դեռեւս անհամաձայնություններ չկան:
Հիշեցնենք, որ 26-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է ֆրանսիական «ՊՍԺ»-ն: Մխիթարյանի գործող պայմանագրի ժամկետն ավարտվում է 2017 թվականին: