▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հենրիխ Մխիթարյանը՝ նախկին ԽՍՀՄ-ի ամենաթանկ ֆուտբոլիստ

Դորտմունդի «Բորուսիա» ֆուտբոլային ակումբն իր թվիթերյան էջում հայտնել է, որ թիմի հայազգի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն իր ելույթները կշարունակի անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» ակումբում:

 «Մխիթարյանը տեղափոխվում է «ՄանՅու»: «Բորուսիան» հաջողություն է մաղթում նրան Եվրոպայի լիգայում», – մասնակի նշված է գերմանական ակումբի թվիթերյան էջում:

 Ինչպես տեղեկացնում են անգլիական լրատվամիջոցները, «Մանչեսթեր Յունայթեդը» Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստի համար վճարելու է 42 մլն եվրո փոխհատուցում: Այդպիսով, Հենրիխ Մխիթարյանը կդառնա նախկին ԽՍՀՄ հանրապետությունների ամենաթանկ ֆուտբոլիստը: Նա կգերազանցի Ուկրաինայի հավաքականի նախկին հարձակվող Անդրեյ Շեւչենկոյի ռեկորդը, որը 2006 թվականին 40 մլն եվրոյով իտալական «Միլանից» տեղափոխվել էր անգլիական «Չելսի»:    

 

Նյութի աղբյուր՝ a1plus.am

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ далее