Դորտմունդի «Բորուսսիայի» և կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ճանապարհներն այս մրցաշրջանից բաժանվեցին, հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը:
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը ինքն է ցանկություն հայտնել հաջորդ մրցաշրջանում հանդես գալ «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում:
- Սա միանգամայն նոր իրավիճակ էր մեզ համար: Այս տրանսֆերը մեզ դժվարությամբ տրվեց: «Մանչեսթերը» շատ գրավիչ առաջարկ արեց: Եթե այն մերժեինք, ապա ֆուտբոլիստը մյուս մրցաշրջանում հեռանալու էր առանց փոխհատուցման, ու մենք միայն մեկ տարով երկարաձգելու էինք նրան փոխարինողի հարցը,- նշել է ակումբի գլխավոր տնօրեն Հանս-Յոախիմ Վացկեն:
«Բորուսսիան» հաջողություն է ցանկացել Մխիթարյանին առաջիկա մրցաշրջանի Պրեմիեր լիգայի ու Եվրոպայի լիգայի խաղարկություններում: