«Մանչեսթեր Յունայթեդը» պաշտոնապես հաստատել է, որ 2017 թվականի ամռանը մրցաշրջագայության է մեկնելու ԱՄՆ: Մանկունյանցիները հանգրվանելու են նաև Սոլթ Լեյք Սիթի քաղաքում, և չի բացառվում, որ Հենրիխ Մխիթարյանի թիմն ընկերական խաղ անցկացնի «Ռեալ Սոլթ Լեյքի» հետ, որտեղ հանդես է գալիս Յուրա Մովսիսյանը:
Անգլիական ակումբի գործադիր տնօրեն Էդ Վուդվարդը կարծում է, որ ԱՄՆ-ում թիմը կունենա անհրաժեշտ պայմանները առաջիկա մրցաշրջանին նախապատրաստվելու համար:
«ԱՄՆ այցը ակումբին կտա լավագույն հնարավորությունները մրցաշրջանին նախապատրաստվելու համար, մենք խաղալու ենք մեծ մարզադաշտերում»: