Երևանի կենդանաբանական այգին և «Բուկինիստ» գրախանութը որոշել են վերադարձնել հեքիաթներ պատմելու գեղեցիկ ավանդույթը, ինչ առիթով հուլիսի 13-ին, ժամը 17:00-ին բոլոր փոքրիկներին հրավիրում են «Հեքիաթի ժամ»-ի:
Կազմակերպիչները հեքիաթների միջոցով նպատակ ունեն սերմանելու սեր, հոգատարություն կենդանիների և շրջակա միջավայրի նկատմամբ: Նույն օրը փոքրիկներին սպասվում է հետաքրքիր խաղեր, մրցանակներ և իհարկե բազմաթիվ նվերներ.տեղեկացնում են Երևանի կենդանաբանական այգու մամուլի բաժնից` նշելով, որ ապագայում կհայատարարվի նաև կենդանիների մասին հեքիաթների և նկարազարդումների մրցույթ, իսկ լավագույն աշխատանքները կտպագրվեն Երևանի կենդանաբանական այգու «ԶՈՒ» մանկական ամսագրում: