▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հերի՛ք է էդ ասֆալտին փռելուց, քշելուց, դիակներից ու ինչերից խոսենք. Արամ Սարգսյանը՝ վարչապետին

Ամպի չափ երևակայություն է պետք՝ մտածելու համար, թե «Լույս» դաշինքը համագործակցում է նախկին ռեժիմի հետ՝ նրանց հետ բերելու համար։ Այս մասին այսօր՝ Էրեբունիում «Լույս» դաշինքի հանրահավաքի ժամանակ հայտարարեց ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր, «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը։

 

 

 

 

 

 

 

«Այն տեսակետները, որ այս օրերին մենք հնչեցրեցինք, բարին կամենալու և սրտացավության արդյունք էր ու հեչ պետք չէր, որ ՀՀ վարչապետն անդրադառնար դրան ու փորձեր դրանում ինչ-որ բան տեսնել։ Էս չգիտեմ՝ որ ժանրից է, բայց էս բանը մեզ կապելը լրիվ անհեթեթ է։ Խնդիրը նրանում է, պարո՛ն վարչապետ ջան, որ դուք տեսակետ եք հայտնում, որով մեղադրում եք բոլորին։ Չես խոսում, ժողովուրդն էսպիսի ասացվածք ունի՝ «լռությունը համաձայնության նշան է», այսինքն՝  ձայն ես հանում, ասում են՝ ինչո՞ւ ես դա քեզ վրա վերցնում»,- ասաց նա։

Ըստ պատգամավորի՝ մեր ժողովուրդը շատ ավելի շատ սիրո և հանդուրժողականության մթնոլորտ է ուզում, չի ուզում ինքն իր հետ կռվի,  հոգնել է ինքն իր հետ կռվելուց. «Հերի՛ք է էդ ասֆալտին փռելուց, քշելուց, դիակներից ու եսիմ ինչերից խոսենք, հերիք է՝ չկա էդ բանը. Էս ընտրարշավում չկա որևէ ուժ, ում դեմ պայքարես, էստեղ եղած բոլոր ուժերն էլ պայքարել են նախկինի դեմ, էդ նախկինն էլ՝ Հանրապետական կուսակցությունը, թեկնածու չի առաջադրել»:

 

 

 

 

 

 

 

Արամ Սարգսյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանին հիշեցրեց, թե ում շնորհիվ է նա խորհրդարանում ընտրվել:

«Ի՞նչ սեւի ու սպիտակի խնդիր է։ Էդ նույն Բարգավաճ Հայաստանն իր 31 պատգամավորով համապատասխան պահին կանգնեց ձեր կողքին, Դաշնակցությունն իր 7 պատգամավորով կանգնեց ձեր կողքին, մենք եկանք՝ քվեարկեցինք: Հո խնդիրը միայն նրանում չէ, որ ով ձեզ հետ քայլել է, նա էլ պետք է լինի. եթե միայն ձեզ հետ քայլածներով եք ուզում իշխանություն ստեղծել, միայն իրենց տեսակետն եք հաշվի առնում, ես ձեզ ասելու էլ բան չունեմ, էլ երբեք չեմ անդրադառնա սրան»,- հայտարարեց Արամ Սարգսյանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее