▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հերիք է վերջապես մուրացկան լինենք

Այսօր Ֆիլիպիններից եկած առաջին կցկտուր տեղեկությունների համաձայն միայն մեկ քաղաքում զոհվել է 10 000 մարդ: Մնացյալ քաղաքների, գյուղերի ու կղզիների հետ կապ դեռ չկա:

Շվեդ ցեղակիցներս տխուր են այսօր փողոցներում, ատամները սեղմած ու լուռ անցնում են: Այս երկիրն իր ազնիվ աշխատավորից, նրա վճարած հարկերից առաջին մի քանի հարյուր միլյոնը հավաքեց կանչի առաջին օրը, որպեսզի հասնեն օգնության: Բացի այդ Ֆիլիպիններում կարող է գտնվել մի քանի հազար շվեդ, ու թագավորության պարտականությունն է նրանց բոլորին մեկ-մեկ հայտնաբերել, տուն բերել եթե կարիք կա:

Հիշեցի 88-ը Հայաստանում, օգնության հասած շվեդներին առաջինների մեջ, հասկացա հանակարծ թե ինչ է տեղի ունեցել այստեղ, որտեղ ապրում եմ հիմա, դեկտեմբերի 7-ին, ու սրտանց, սրտանց ուզեցի տեսնել ցեղս հենց հիմա, մեկը մյուսին ասող, կանչող.

 

- արա, այ ախմախներ, դուք հո չեք ցնդել, ինչ Վարդան Պետրոսյան բանտ, ինչ Շանթ բանտ, ինչ բանտ այ ախմախներ երեք ու կես հոգանոց այս երկրում: Բաց թողեք բոլորին, հենց հիմա, դուրս գանք գործ անենք, գնանք Ֆիլիպիններին օգնելու, ու վերջապես  տուն շինենք, երկիր շինենք ձեռի հետ:

 

Հերիք է վերջապես մուրացկան լինենք, ամոթ է, եկեք մենք ուրիշներին օգնենք:

 

Վահե Ավետյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее