▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Հեռու՛ մնացեք մեր հերոս տղերքից, ձայներդ կտրե՛ք». Ալիկ Ալեքսանյանը՝ Փաշինյանին, Աննա Հակոբյանին ու ՔՊ-ին

«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Ալիկ Ալեքսանյանը Նիկոլ Փաշինյանին է դիմել՝ խորհուրդ տալով չթիրախավորել հերոսներին։

«Փաշինյան, այնքան հուսահատ ու թույլ է վիճակդ, որ արդեն նախկին կնո՞ջդ ես բերել ասպարեզ»,- ասել է Ալեքսանյանը՝ արձագանքելով Աննա Հակոբյանի վերջին հայտարարությանը։

«Հեռու՛ մնացեք մեր հերոս տղերքից, ձայններդ կտրե՛ք»,- ասել է Ալեքսանյանը Փաշինյանին, Հակոբյանին ու ամբողջ ՔՊ թիմին։

***

Աննա Հակոբյանը գրառում էր արել՝ նշելով, թե «Ուժեղ Հայաստան» կուսակցության անվտանգության հարցերով թիմի ղեկավար, գնդապետ, արցախցի հետախույզ Արթուր Ավանեսյանին «չի կարողանում մտաբերել»։ Հակոբյանը, մասնավորապես, գրել է.

«Չեմ կարողանում մտաբերել այս անձնավորությանը 44-օրյա պատերազմի ժամանակ։ Աչքովս ընկած կլիներ անպայման, և իհարկե տպավորված կլիներ, դժվար թե մոռանայի։ Իսկ պատերազմի մասին նրա ինֆորմացվածության աստիճանն ու ներհայաստանյան ընդամենը մեկամսյա վաղեմության սենսացիոն նորության մասին ինֆորմացվածության աստիճանը ուղիղ համեմատական են։ Ակնհայտորեն երկուսից էլ գաղափար (լուր) չունի»։

Հիշեցնենք՝ այսօր «Ուժեղ Հայաստան» կուսակցության անվտանգության հարցերով թիմի ղեկավար, գնդապետ, արցախցի հետախույզ Արթուր Ավանեսյանը, արձագանքելով Աննա Հակոբյանի հայտնի այն պնդմանը, իբրև 44-օրյա պատերազմում «11 000 դասալիք ենք ունեցել», շեշտել էր. «Մեր զինվորները դասալիքներ չէին, մեր զինվորները կռվում էին առյուծի նման, իսկ Ձեր ամուսինը թողեց մեր զինվորներին անպաշտպան և առանց զենքի»։

Աննա Հակոբյանն Արթուր Ավանեսյանի այս հայտարարությունից հետո է արել իր գրառումը։

info@asekose.am/095519696
Քաղաքական далее