▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հեռուստատեսությամբ երևալը նույնն է, ինչ ինքնակամ մտնես կանալիզացիա

Խորհրդային միության ժամանակ (սովետի վախտ, էլի), մի հատ ՇԱՏ ԼԱՎ բան կար՝ ՀԱՏՈՒԿ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ԽՄԲԱԿՆԵՐ՝ ՍԻՐՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ։ Տարբեր խմբակներ, մշակութի տներ, ժողովրդական թատրոններ եւ այլն։ Գրել սիրողը կարող էր հաճախել գրական խմբակ, թատրոն սիրողը՝ թատերական։ Այսինքն` սիրողները կարող էին զբաղվել՝ խաղալ, երգել, պարել, արտասանել, բայց ՄԻԱՅՆ սիրողական ու ժողթատրոնի բեմերին։ Ինչո՞ւ։ Որովհետեւ բոլորը գիտեն, որ ՍԻՐՈՂ հասկացությունն այնքան էլ անվտանգ բան չէ ու իրենք պիտի զբաղվեն, որ էներգիան մի տեղից դուրս գա։
Բայց արդեն 7-8 տարի է, ինչ էդ բոլոր սիրողները, ավելի ճիշտ՝ սիրողների միջի ամենակեղտոտարյուն սպերմատազոիդները ազատ ֆռֆռում են հեռուստաէկրաններին։ Ու չկա պրոֆեսիոնալ, վերացրել են։ Ու հայկական (էդ բառն արդեն մարդ չի ուզում գրի, հա) ԲՈԼՈՐ հեռուստաընկերությունների ղեկավարները (կարճ ասած՝ ՀեռաՈջիլ) փող են աշխատում՝ ցուցադրելով թե՛ սիրողներին, թե՛ ատամները թափած, բեղավոր կանանց, նրանց Шариков-ամուսիններին ու մանավանդ դրանց տձեւ ու անճոռնի լակոտներին։
Ոչ մի նորմալ ծնող հաճույք չի ստանա, երբ իր լակոտը ծամածռվելով ոռնա եթերով մեկ։ Դրանից միայն «կայֆ է ստանում» ամենաստորին խավը… մարդկության թերմացքը… պրոլետարիատ էլ չասեմ… խոզի ինստիկտներով ապրող Быдло-ն, էլի… Быдло, որին արդեն նուբարաշենի աղբանոցում թավալ տալը չի «դզում», իրենք պետք է հաղորդումներում երգեն, պարեն… սերիալներում զռռան, զկռտան, քիթ քաշեն…
Ախր, եթե ազատ թողնես ԱՐԴԵՆ թերի ծնված անկիրթ փայտոճիլին՝ ուր ասես կխցկվի՝ լինի հեռուստատեսություն, լինի հետույք… (որն, ի վերջո՝ նույն բանն է դարձել)…Չէ՞ որ նա ստոր է, քրջոտ ու չտես, ինչ տեսնի կտանի բերանը։ Ու հերիք է թեկուզ 1 րոպե դուրս գա եթեր՝ վերջ, էդ եթերից ահավոր հոտ կգա ու ոչ մի քլորով չես մաքրի այն։
Ու էսքանից հետո հարց են տալիս՝ «Ինչո՞ւ ելույթ չեք ունենում հեռուստատեսությամբ»… 
Պատասխան.
«ՑԱՆԿԱՑԱԾ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԵՌՈՒՍՏԱԱԼԻՔՈՎ ԵՐԵՎԱԼԸ ՆՈՒՅՆՆ Է, ԻՆՉ ԻՆՔՆԱԿԱՄ ՄՏՆԵՍ КАНАЛИЗАЦИЯ-ն։ ԴՈՒՔ ՄՏԵԼ ԵՔ, ՉԷ՞, ԱՅՍԻՆՔՆ ՄԵՋՆ ԵՔ, ԿՅԱՆՔՈՒՄ ՁԵՐ ՏԵՂԸ ԳՏԵԼ ԵՔ՝ ՈՒՐԵՄՆ ԲՐԱՎՈ, ԷԼ Ի՞ՆՉ ԵՔ ՈՒԶՈՒՄ»։ 

 

 

Վահրամ Սահակյանի գրառումը` ֆեյսբուքյան էջից

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее