ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Երբ մանուկ էինք, սրտատրոփ սպասում էինք մայիսի 1-ին և 9-ին...
Դրանք իսկապես տոներ էին, բոլորն ուրախ էին, բացառություն չկար...
Արդյո՞ք, Քաղաքացու տոնն էլ է այդպիսին...
Դժվար թե...
Այսօրը քաղաքացու համար ինչո՞վ, ի՞նչ խորհրդով, ի՞նչ բարիքով է տարբերվում տարվա մյուս օրերից...
Իրականում սա հերթական շաբաթ օրն է՝ առանց որևէ հմայքի, քանզի այդպես է կանոնը. ոչ մի արհեստական բան մնայուն ու ոգևորիչ չէ, անգամ, եթե այն գնահատված է 124 միլիոն դրամ...»։


