▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հերթական ստի սպասումով. «Իմ քայլի» պատգամավոր Գևորգ Պապոյանը հերքում է

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պապոյանը հերքում է մամուլում տարածված տեղեկությունը, թե ինքը 2004-2006թթ. եղել է ՕԵԿ անդամ։

 

 

 

«Ոչ միայն հերքում եմ, որ երբեւէ առնչություն եմ ունեցել ՕԵԿ-ի հետ, այլեւ պարզապես նշեմ, որ 18 տարեկան եմ դարձել 2005-ին, հետեւաբար դրանից առաջ երբեւէ չէի կարող դառնալ կուսակցական։

Հերթական ստի սպասումով»,-գրել է նա:

Նշենք, որ «Իրավունք» թերթն այսօր գրել էր. « Սոցցանցերում տարածված լուրերի համաձայն՝ Գ. Պապոյանը ժամանակին եղել է նաեւ «Օրինաց երկիր» կուսակցության անդամ, մասնավորապես, խոսքը 2004-2006 թվականների մասին է»:

Հիշեցնենք, որ օրերս համացանցում մեծ արձագանք էր ստացել Գևորգ Պապոյանի՝ նախկինում ՀՀԿ անդամ լինելու տեղեկությունները: Պապոյանը հերքել  էր տվյալ տեղեկությունները՝ նշելով, որ ինքը ֆիկտիվ է անդամակցել ՀՀԿ-ին և մինչև 2007 թվականը:

Գևորգ Պապոյանը հերքել էր  նաև այն տեղեկությունները, թե իր՝ ՀՀԿ-ին անդամակցելուն միջնորդել է Էդուարդ Շարմազանովը, քանի որ Պապոյանի հայրիկը եղել է Շարմազանովի դասախոսը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее