▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հերթական խախտումը «Իմ քայլը» դաշինքի կողմից, ոտնահարում են օրենքը. Աշոտյան

 

ՀՀԿ փոխնախագահ, ՀՀԿ շտաբի ղեկավար Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

 

 

 

 

 

 

 

 

«Հերթական խախտումը Իմ քայլը դաշինքի կողմից:

Նրանց թեկնածուները համատարած ոտնահարում են օրենքը՝ փակցնելով իրենց քարոզչական նյութերը տաքսիների վրա, ինչը արգելված է Ընտրական օրենսգրքով:

Կոնկրետ այս նկարներում Նիկոլ Փաշինյանի աներձագ Հրաչ Հակոբյանն է:

Հրավիրում եմ ԿԸՀ և դիտորդների ուշադությունը:

Հ.Գ. Սա էլ հիշեցում օրենքից:

Ընտրական օրենսգիրք
Հոդված 21
2. Հանրության համար տեսանելի քարոզչական պաստառ, քարոզչական տպագիր և այլ նյութեր կարող են փակցվել միայն`

2) ֆիզիկական անձանց համաձայնությամբ` նրանց պատկանող կամ նրանց տիրապետման ներքո գտնվող շենքերի, շինությունների (բացառությամբ պետական և համայնքային սեփականություն հանդիսացող շենքերի, հանրակրթական դպրոցների, բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքերի, հասարակական սննդի կամ առևտրի օբյեկտների), տրանսպորտային միջոցների (բացառությամբ հասարակական տրանսպորտի և տաքսու) վրա կամ դրանց ներսում: Բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքերի վրա քարոզչական պաստառ, քարոզչական տպագիր և այլ նյութեր կարող են տեղադրվել միայն ֆիզիկական անձի սեփականությունը հանդիսացող տարածքում (այդ թվում` պատշգամբներում, պատուհանների վրա և այլն) կամ արտաքին պատերին տեղադրված վճարովի գովազդային վահանակների վրա»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее