▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հերթը հասավ ուսուցիչներին. Լրացնել երկու մատյան` մեկ օրում

Մեր իշխանությունը հասարակությանը, ինչպես երևում է, ցանկանում է «նամակամոլ»  դարձնել: Հիմա էլ ուսուցիչներն են «գործի անցել»  և, կարծես թե նախագահին նամակ գրելու մտադրություն ունեն: Սակայն, մինչ հերթը կհասնի «դիվանբաշուն», ասենք, որ համաձայն ԿԳՆ-ի և Dasaran.am-ի որոշման, ուսուցիչներն այսուհետ բացի սովորական մատյանից ունեն նաև էլեկտրոնային մատյան, որտեղ նույնպես կատարում են համապատասխան գրանցումներ, ինչ է թե ծնողը նեղություն չկրի, չգնա դպրոցում այլ, պարզապես հայտնվի վիրտուալ աշխարհում ու տեսնի` ինչ կա, չկա: Այսպիսով, եթե ուսուցիչը ժամանակին ամեն ինչ անում էր, որ երեխային կապի գրքին, հիմա նրանք երկուսն էլ դառնում են համակարգչի գերին, քանի որ, ինչպես ASEKOSE.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԿԳՆ հանրակրթության վարչության նախադպրոցական և միջնակարգ կրթության քաղաքականության մշակման և վերլուծության բաժնի պետ Սյուզաննա Մակյանը, այս օրվա պահանջը նաև այն է, որ ուսուցիչը պետք է տիրապետի համակարգչին, քանի որ էլեկտրոնային դասեր ևս պետք է անցկացնի դպրոցում. «Dasaran.am-ը ներդրվել է դպրոցում և հիմքում ուսուցչի, աշակերտի աշխատանքն ավելի թափանցիկ դարձնելն է:  Սա, հատկապես աշխատող ծնողների համար շատ նպաստավոր է. ամեն օր պարբերաբար կամ որոշակի ընդմիջումով կարող են տեղեկանալ երեխայի դպրոց հաճախելիությանը, առաջադիմությանը և այլն»,-նշեց ԿԳՆ հանրակրթության վարչության նախադպրոցական և միջնակարգ կրթության քաղաքականության մշակման և վերլուծության բաժնի պետը` հավելելով, որ կարող է ծնողն այցելել դպրոց և ավելի շատ ժամանակ խլել, քան այն ժամանակը, որ նա պետք է գրանցի գնահատականները, բացակայությունները դասի թեման և վերջանա: (Այս վերջին` ծնողին դպրոցից «կտրելու» գաղափարով երևի թե սրտի խորքում ԿԳՆ-ում ցանկանում եմ վերջ դնել կաշառակերությանը, նվերների շարքին, բայց դե, ինչպես միշտ` տվողը կտա, չտվողը չի տա.սովորողը կսովորի, չսովորողը` ոչ: Ուսուցիչն էլ` կամ նվեր սիրող կլինի, կամ` ոչ…):

Ապա, անդրադառնալով խնդրին, որ ուսուցիչը այսպիսով ծանրաբեռնվում է, Ս. Մակյանը նշեց, որ դա շատ ժամանակ չի խլում ուսուցչից. «Բացի դասաժամը, որ ուսուցիչը պետք է անցկացնի դպրոցում, նա նաև որոշակի աշխատանք պետք է կատարի.զբաղվի ինքնակրթությամբ, որոշակի իրավական ակտերի և դպրոցին վերաբերող փաստաթղթերի ծանոթանա»: Ինչ վերաբերում է մի խումբ ուսուցիչների կողմից բարձրացված հարցին, թե այդ դեպքում գուցե միայն էլեկտրոնային մատյա՞ն լինի,-Սյուզանն Մակյանը պատասխանեց, որ հնարավոր չէ. «Քանի որ մատյանը պարտադիր երաշխավորված փաստաթուղթ է և պետք է լրացվի` անկախ նրանից` կա՞ տեղեկատվական համակարգում աշխատելու խնդիր, թե ոչ: Այնպես որ` մեկը մյուսին չի փոխարինում»:

Մենք փորձեցինք հարցում անցկանցել ծնողների շրջանում և մեծամասնության կարծիքով այս ամենն անօգուտ է, ավելորդոյթյուն է և սոցիալական ցանցից վերոնշյալ կայքը ոչնչով չի տարբերվում և մեծ մասամբ երեխաներն են դիմում էլեկտրոնային մատյանների «օգնությանը»` ճշտելու, թե արդյո՞ք ուսուցիչը դրեց իրենց գնահատականները մատյանում, թե՞ հետո փոփոխեց:

Անի Կարապետյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее