Կառավարության արտահերթ հրաժարականով, սահմանադրական փոփոխությունների առաջարկով, ԱԺ խմբակցությունների հետ կոնսուլտացիայով ու վարչապետի թեկնածությունը մինչեւ երկուշաբթի հետաձգելով Սերժ Սարգսյանը հրապարակավ ասում է հետեւյալը.
1. նրանք, ովքեր պաշտոն են ուզում, որ երկրում այլ սոցիալ-տնտեսական քաղաքականություն իրականացնեն, թող գան մտնեն կոալիցիա, նրանց ընդհուպ կտրվի վարչապետի պաշտոն,
2. նրանք, ովքեր ոչ միայն քաղաքականության փոփոխություն, այլ նաեւ դրա հետ մեկտեղ համակարգափոխություն են ուզում, կարող են մտնել կոալիցիա եւ զուգահեռաբար ներգրավվել սահմանադրական փոփոխությունների գործընթացում, իսկ եթե կառավարությունից ու պաշտոններից էլ են հրաժարվում, թող մասնակցեն միայն համակարգափոխությանը, ինչպես պահանջում են այս տարիների, ամիսների ընթացքում,
3. ինքը երաշխավորում է, որ սահմանադրական փոփոխությունների արդյունքում նորից չի առաջադրվելու նախագահի պաշտոնում, վարչապետ չի լինելու, հետեւաբար, ովքեր անգամ ուզում են սահուն, անցնցում եւ ամբողջական իշխանափոխություն, դա հնարավոր է անել, մտնելով սահմանադրական բարեփոխումների մեջ, իսկ 2017-2018-ին դա տեղի կունենա՝ իշխանության սահուն փոխանցումով,
4. իր նման առաջին եւ երկրորդ նախագահներն էլ պետք է հայտարարեն, որ չեն հավակնում վերադառնալ իշխանության, եւ աթոռակռիվ չեն անում, այլ փրկում են երկիրը գահավիժումից, ինչպես հայտարարում են,
5. իսկ եթե չեն ցանկանում ընդունել վերը նշված առաջարկներից ոչ մեկ, որոնցից ամեն մեկը համահունչ է վերջին շրջանում ընդդիմախոս քաղաքական ուժերի հայտարարությունների պահանջներին, ձեռնոց է նետում "հապա մի տեսնեմ, թե ո՞վ է իմ դեմ դուրս գալիս ու պահանջում՝ իմ հրաժարականը"...
Հետո էլ ոմանք թերագնահատում են Սերժ Սարգսյանին:
Հետո էլ ոմանք թերագնահատում են Սերժ Սարգսյանին
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet