«Հետույք» բառի դեմոքրսին․․․Նաիրա Զոհրաբյան
|
Ազատության հրապարակում հաջակցություն «Իմնեմնիմի» փոդքասթի կալանավորված համահեղինակներ Նարեկ Սամսոնյանի ու Վազգեն Սաղաթելյանի ակցիայի ժամանակ ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը պատասխանել է լրագրողների հարցերին։ «Ճաղավանդակներ՝ խոսքի ազատության համար․ ընդամենը բարձրաստիճան պաշտոնյային արձագանքելու համար այսօր ազատությունից զրկված են մեծ լսարան ունեցող մեդիագործիչներ։ Եկեք մի պահ վերադառնանք 2017թ․ և պատկերացնենք միջազգային հանրությունը, Նիկոլի լեքսիկոնով՝ եվրոյոնջաներն ինչպես կարձագանքեին, եթե օրինակ «Հայկական ժամանակ»-ում «հետույք» բառի համար ինձ, կամ Նիկոլին, կամ որևէ մեկին կալանավորեին․ չարտերային ռեյսով միանգամից Հայաստան կգային, Սվիտալսկին էլ այստեղ պառկած կլիներ՝ իր հերթական գրքի համար նյութ պատրաստելու համար։ Կրկին նշեմ՝ այսօր Հայստանում բռնապետություն է»,- ասել է ընդդիմադիր գործիչը: |
***
|
«Փաշինյանը թող իր խոսելուն նայի, իր կողմնակիցների խոսելուն նայի։ Առհասարակ Հայաստանի հասարակական-քաղաքական դաշտում առաջին հոյհոյախոսությունը և խայտառակ բառապաշարը բերել է Նիկոլ Փաշինյանը. մինչև Վարդան Ղուկասյանի գոյությունը՝ Դոգ մականունով, ինքն էր Դոգը»,- այսօր Ազատության հրապարակում հաջակցություն «Իմնեմնիմի» փոդքասթի կալանավորված համահեղինակներ Նարեկ Սամսոնյանի ու Վազգեն Սաղաթելյանի ակցիայի ժամանակ ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։ «Նարեկի ու Վազգենի պարագայում ունենք խայտառակ դեպք. սա քաղաքական հետապնդում է»,- հավելեց ընդդիմադիր պատգամավորը։ |


