▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Հեղափոխության օրը Լևոն Տեր-Պետրոսյանն ասաց՝ իշխանության է գալիս մի մարդ, որը կործանելու է և՛ Արցախը, և՛ Հայաստանը». Լևոն Զուրաբյան

«ԼուրջCast» հաղորդման եթերում ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանն անդրադարձել է 2018-ի իրադարձություններին և ուշագրավ դրվագ հիշել. «2018-ի ապրիլի 23-ին, երբ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց, ազգը ցնծում էր: Դե մենք էլ հավաքվեցինք այդ ցնծության մթնոլորտում, ի վերջո, քանի՜ տարի պայքարել էինք նրա հրաժարականի համար: Էդ ազատագրման զգացումի համար կոնյակ խմեցինք, հետո գնացինք Առաջին նախագահի մոտ ու տեսանք՝ շատ լուրջ նստած է, ասացինք՝ ժողովուրդը ցնծում է, ինչո՞ւ եք դուք էս տրամադրության մեջ: Ինքն ասաց մի նախադասություն, որն իմ հիշողությունից դուրս չի գալիս, ասաց՝ լսե՛ք, դուք չեք հասկանո՞ւմ, էսօր ես ամենադժբախտ մարդն եմ ՀՀ-ում, որովհետև իշխանության է գալիս մի մարդ, որը կործանելու է և՛ Հայաստանը, և՛ Արցախը»: Զուրաբյանի խոսքով՝ Տեր-Պետրոսյանի կանխատեսման կարողությունը բավականին հզոր էր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее