▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հեղափոխությունը մեր ժողովրդի հաղթանակն է, միայն Նիկոլ Փաշինյանինը չէ․ Վարուժան Ավետիսյան

news.am-ի տեսանյութում. Մենք բազմիցս հայտարարել ենք, որ Նիկոլ Փաշինյանին սատարելու ենք առնվազն մինչեւ Ազգային ժողովի ձեւավորումը։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 29-ին, «Սասնա ծռեր» կուսակցության հիմնադիր համագումարից հետո լրագրողների հետ զրույցում ասաց «Սասնա ծռեր» կուսակցության քարտուղարության համակարգող Վարուժան Ավետիսյանը՝ նշելով, որ  դրանից հետո ըստ իրավիճակի կուսակցությունը կորոշի շարունակել նույն կերպ, թե իր ճանապարհով գնա։

 

 

 

 

 

 

 

«Հեղափոխությունը մեր ժողովրդի հաղթանակն է, միայն Նիկոլ Փաշինյանինը չէ, մեր բոլորինն է, նույնիսկ նրանցն է, ովքեր առանց հասկանալու փորձում են այդ հաղթանակը ջուրը գցել եւ, ինչպես Սաֆարյան Գեւիորգն ասեց, իրենց կարծիքով վերատիրանալ մեր երկրին»,-ասաց Վարուժան Ավետիսյանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее