168.am-ի հետ զրույցում ՕԵԿ փոխնախագահ Հեղինե Բիշարյանը՝ պատասխանելով հարցին, թե ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերջին հացազրույցն արդյոք կարելի՞ է համարել հայտ է 2018 թվականի նախագահական ընտրություններին մասնակցելու վերաբերյալ, ասել է.
«Ես աստղագուշակ չեմ, որ պատասխանեմ ձեր հարցին: Ես վստահ եմ, որ նա չի մասնակցի»:
Հարցին, թե ի՞նչն է Ձեզ ստիպում վստահ լինել, որ Ռոբերտ Քոչարյանը չի մասնակցի հաջորդ նախագահական ընտրություններին, Հեղինե Բիշարյանը պատասխանել է. «Ես ուղղակի այդպես եմ մտածում»: