▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«ՀՖՖ-ն անցավ «Նոայի» կողմն ու ինձ որակազրկեց». Արթուր Սողոմոնյան

«Սպուտնիկ Արմենիա»-ի հետ զրույցում «Փյունիկ» Ֆ/Ա-ի` շուտով արդեն նախկին սեփականատեր Արթուր Սողոմոնյանը պատասխանեց հարցին, թե ինչու է ՀՖՖ ֆեդերացիան իրեն որակազրկել մեկ տարով. «Մանկապատանեկան ֆուտբոլի զարգացումն ինձ համար գլխավոր նպատակ է։ Ու այս տարի մեր ակումբի դեմ ագրեսիան շարունակվեց նաև այդ ուղղությամբ։ «Նոան» սկսեց հավաքագրել իր ակադեմիան, ու մեր երեխաներից ոմանք տեղափոխվեցին այդ ակումբ։ Այն օրենքը, ըստ որի` փոխհատուցում է հատկացվում ակումբին պատանի ֆուտբոլիստների համար, շատ թույլ է։ Ես պատանի ֆուտբոլիստի վրա տարեկան ավելի մեծ գումարներ եմ ծախսում, քան, ըստ ֆեդերացիայի օրենքի, տասը տարվա համար փոխհատուցում է սահմանված։ Ես փորձեցի այս ամենի դեմն առնել, բայց ՀՖՖ-ն անցավ «Նոայի» կողմն ու ինձ որակազրկեց։ Շատ վտանգավոր է, երբ երեխան սկսում է հասկանալ, որ ով փող ունի, ամեն ինչ կարող է անել։ ՀՖՖ-ն քանդում է հայկական ֆուտբոլը, այլ ձև չեմ կարող մեկնաբանել իրենց քայլերը: ՀՖՖ-ի ներկայիս ղեկավարները չգիտեն, թե ինչ բան է ինքնասիրությունը։ Կպել են իրենց աթոռներին ու երկրպագուների հետ չեն էլ ուզում հանդիպել»։

Առավել մանրամասն` տեսանյութում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ далее