ՀՀ ԱԳՆ-ն մեկնաբանություն է տարածել Իրանի դեմ կիրառված պատժամիջոցների եւ Հայաստանի վրա դրանց հնարավոր հետեւանքների վերաբերյալ:
«Ուշադրությամբ հետեւում ենք այս ուղղությամբ տեղի ունեցող զարգացումներին եւ մշտական կապի մեջ ենք այս գործընթացում ներգրավված բոլոր կողմերի հետ: Մենք հստակորեն ներկայացնում ենք մեզ հուզող հարցերը եւ մտահոգությունները: ՀՀ-ի համար ԻԻՀ-ի հետ ավանդական, բարիդրացիական հարաբերությունները կենսական նշանակություն ունեն:
Այժմ իրականացվում է Հայաստանի վրա Իրանի դեմ կիրառված պատժամիջոցների հետեւանքների համապարփակ փորձագիտական ուսումնասիրություն», - ասված է հաղորդագրության մեջ:


