▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՀՀ ԱԺ-ն հրաժարվում է համատեղ նիստ անել արցախցիների հետ

«Հրապարակ»-ը գրում է. «Այսօր կմեկնարկեն խորհրդարանի հերթական նիստերը, օրակարգում ընդամենը 16 հարց է ընդգրկված, ընդ որում՝ մեկ տասնյակից ավելի նախագծերը ներկայացված են երկրորդ ընթերցման: Սա նշանակում է, որ այս նստաշրջանը հնարավոր է նույնիսկ օրուկես էլ չտևի և նոն-ստոպ ռեժիմով օրենսդիրները սպառեն օրակարգը, եթե ընդդիմությունը չմասնակցի։
Որոշ տեղեկություններով՝ իշխանությունները հատուկ են նման օրակարգ ձեւավորել: Արցախի շուրջ վերջին անցանկալի զարգացումները մտահոգել են ՔՊ-ականներին և նրանք վախենում են հանրային ընդվզումից, չեն ցանկանում ավելորդ հայտարարություններ անել, բորբոքել հանրային լայն զանգվածներին։

Ի դեպ, արցախյան աղբյուրներից տեղեկացանք, որ շրջափակումից հետո ԱՀ օրենսդիր մարմինը քանիցս պաշտոնապես դիմել է` թեկուզ օնլայն համատեղ միջխորհրդարանական հանձնաժողովի նիստեր հրավիրելու համար, սակայն ՀՀ խորհրդարանի ղեկավարությունն անարձագանք է թողել այդ դիմումները»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ далее