▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՀՀ և Արցախի նախկին վարչապետները դատարանում են՝ Ռոբերտ Քոչարյանի համար երաշխավորելու

Հայաստանի Հանրապետության նախկին վարչապետներ Վազգեն Մանուկյանը, Խոսրով Հարությունյանը, Կարեն Կարապետյանը, Արցախի Հանրապետության նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը ժամանացին դատարան՝ Մարտի 1-ի գործով ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանին երաշխավորելու:

Մինչ այդ Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը ներկայացրեց անձնական երաշխավորությամբ Քոչարյանին ազատելու միջնորդությունը:

Այս երաշխավորության մասին պաշտպանական կողմը հայտարարել էր դեռ փետրվարի 24-ին: Նախատեսվում էր միջնորդությունը ներկայացնել մարտի 17-ի դատական նիստին, որը, սակայն, տեղի չունեցավ, քանի որ նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանը հիվանդության թերթիկ բացեց եւ ժամանակավորապես անաշխատունակ դարձավ:

Ուղիղ միացումը՝ A1plus-ի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее