▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն ապաքինվում է կորոնավիրուսից

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակից NEWS.am-ի այն հարցին՝ արդյո՞ք Սերժ Սարգսյանն այսօր այցելելու է «Եռաբլուր» պանթեոն, պատասխանել են. «ՀՀ երրորդ նախագահը, ցավոք, այս տարի չի կարողանա այցելել «Եռաբլուր», քանի որ կորոնավիրուսով վարակվելու պատճառով հունվարի 17-ից գտնվում է կարանտինի մեջ և հասկանալիորեն հետաձգել է իր  բոլոր հանդիպումներն ու այցելությունները: Նախագահի անունից առավոտյան  ծաղկեպսակ է դրվել «Եռաբլուր»-ում և հարգանքի տուրք մատուցվել  Հայոց բանակի ձևավորման և բանակաշինության գործում իրենց մեծագույն ավանդն ունեցած նվիրյալ զավակների ու Հայրենիքի պաշտպանության, ազատության   և անկախության համար իրենց կյանքը զոհաբերած հայորդիների հիշատակին»:

Սերժ Սարգսյանի գրասենյակից տեղեկացրել են նաև, որ ՀՀ երրորդ նախագահի ինքնազգացողությունը լավ է, ապաքինվում է տանը, վիրուսը հաղթահարում է առանց բարդությունների:

Կարդացեք նաև՝Թշնամին, որ մշտապես քեզնից վախեցել է, լավ գիտի, թե ինչ նենգ միջոցներով է իր նպատակին հասել. Սերժ Սարգսյանը՝ բանակի մասին

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее