▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՀՀ-ից օկուպացված 150 քառ. կմ տարածքի պատասխանատուն էլ հո դուք էիք, բա ինչու՞ տվեցիք

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան գրառումը.

«Ե՛վ Շուշիի, և՛ Հադրութի, և Լաչինի, և՛ Գորիս-Կապան ճանապարհի, և՛ Սև լճի հանձնման պատասխանատուն ու մեղավորը դուք եք, կապիտուլյանտներ։

Փաշինյանի ԱԽՔ պաշտոն զբաղեցնողն ասում է՝ Լաչինի միջանցքի պատասխանատուն Ռուսաստանն է։

Հայաստանից օկուպացված 150 քառ. կմ տարածքի պատասխանատուն էլ հո դուք էիք։

Բա ինչու՞ տվեցիք։

Սեւ լճի, Գորիս-Կապան 21 կմ ճանապարհի թշնամուն տալու պատախանատուն ո՞վ է։

Իսկ Բերձորի ու Աղավնոյի հանձնելու պատասխանատուն ո՞վ է։

Դուք եք, Նիկոլն ու դու, կապիտուլյանտներ։

Հ.Գ. Ձեր ճակատներից 5.000 նահատակի ու հայրենիք հանձնողի մեղավորի կնիքը չի մաքրվելու երբեք»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее