Տեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետ Սամվել Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայաստանից անցյալ տարվա երկրորդ կեսին, այսինքն` արդեն նոր կառավարության օրոք «Ֆեյսբուք»-ից վեցը դեպքով փորձել են պետական մակարդակով ստանալ 81 օգտատիրոջ և օգտատիրուհու տվյալ։

Կոնկրետ յուզերների քանակով ռեկորդային թիվ է։ Դեպքերի կեսում որևէ չափով «Ֆեյսբուք»-ը բավարարել է հարցումները»:


