▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«ՀՀ-ն ձգձգում է Մոսկվայի մասնակցությամբ լուրջ նախաձեռնությունները»․ Զախարովա

Հայաստանը չի պատրաստվում «դանդաղեցնել» եվրոպական չափանիշների ներդրման ընթացքը, այն ձգձգում և սառեցնում է Մոսկվայի մասնակցությամբ նախաձեռնությունները, РИА Новости-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Մեր մասնակցությամբ լուրջ նախաձեռնությունները ձգձգվում կամ սառեցվում են։ Ընդ որում, մեզ մանտրայի պես կրկնում էին՝ «ընտրություններից հետո կվերադառնանք դրանց քննարկմանը»։ Սակայն Երևանում ոչ ոք չի պատրաստվում «դանդաղեցնել» եվրոպական չափանիշների ներդրումը», - ասել է Զախարովան։

Նա հավելել է, որ Երևանը ստորագրում է տարբեր հուշագրեր և «շրջանակային ծրագրեր» արևմտյան մայրաքաղաքների հետ, այդ թվում՝ համագործակցության այն ոլորտներում, որտեղ ավանդաբար և վստահելի գործընկեր միշտ եղել է Մոսկվան։

«Դեռ քվեարկության օրվանից առաջ տեղի ունեցավ Արևմուտքի երկրների հետ ռազմավարական գործընկերության մասին հռչակագրերի մի ամբողջ «շքերթ»։ Նույնիսկ այն պետությունների հետ, որոնք երազում են Ռուսաստանի պարտության մասին, պատժամիջոցների նոր փաթեթներ են սահմանում մեր երկրի դեմ», - նշել է Զախարովան։

***

Հայաստանը ՀԱՊԿ անդամավճարներ չվճարելու պատճառով կարող է զրկվել աշխատանքային մարմիններում ձայնի իրավունքից մինչև պարտքի ամբողջական մարումը: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Կազմակերպության կանոնադրության 25-րդ հոդվածի համաձայն՝ պետության կողմից իր պարտավորությունները չկատարելու դեպքում նրա նկատմամբ կարող են միջոցներ կիրառվել, մասնավորապես՝ բյուջեի հանդեպ երկու տարվա ընթացքում պարտք ունենալու դեպքում՝ այդ պետության քաղաքացիներին քվոտային պաշտոններում առաջադրելու իրավունքի կասեցում, ինչպես նաև աշխատանքային մարմիններում ձայնի իրավունքից զրկում՝ մինչև պարտքի ամբողջական մարումը», - ասել է Զախարովան։

***

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան անդրադարձել է Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքներին՝ հայտարարելով, որ դրանք, իր գնահատմամբ, ցույց են տվել՝ հայկական հասարակությունում չկա միանշանակ աջակցություն Արևմուտքի հետ առավել սերտ ինտեգրման քաղաքականությանը։

Զախարովայի խոսքով՝ քվեարկության արդյունքները նաև ցույց են տվել, որ Հայաստանում պահպանվում է Ռուսաստանի հետ հարաբերությունների ամրապնդման հանրային պահանջ։

Հայաստանում խորհրդարանական ընտրությունները անցկացվել են հունիսի 7-ին։ Ըստ հրապարակված արդյունքների՝ խորհրդարան են անցել Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, ինչպես նաև ընդդիմադիր ուժերը՝ Հայաստան դաշինքը և «Ուժեղ Հայաստան» քաղաքական ուժը։

info@asekose.am/095519696
Հասարակություն далее