▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«ՀՀ-ն լուռ ա, որովհետև Արցախը հանձնել ա». Տիգրան Վարդանյան

ՀՀԿ խորհրդի անդամ Տիգրան Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «ՌԴ ԱԳՆ-ից, մասնավորապես Զախարովան հաստատեց, որ ռուսական կողմը տեղյակ է Ադրբեջանի ռազմական օպերացիայի մասին, ասելով, որ իրավիճակի ելքը ձեռք բերված պայմանավորվածությունները կատարելն ա...
Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարել է, որ Լաչինի միջանցքը բաց է ու խաղաղ բնակիչները կարող են դուրս գալ:
Դե Հայաստանի Հանրապետությունը լուռ ա, որովհետև Արցախը հանձնել ա:
Մեծ հաշվով Հայաստանում ապրող հայերով էլ ենք լուռ... նայում ենք, թե հայախոս թշնամիներն ու արտաքին թշնամիները, ոնց են իրագործում 21-րդ դարում ցեղասպանություն... մերոնց նկատմամբ են իրագործում, ոչ թե պակիստանցու, հնդիկի, պարսիկի կամ մեկ ուրիշի: Մերոնց...»:

Թարմացված. ԱԺ նախկին պատգամավոր, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «2020 թվականի սեպտեմբերյան հարձակումից երեք տարի անց Ադրբեջանը նոր հարձակում է սկսում Արցախի դեմ՝ ռմբակոծելով քաղաքները... Սա ռուս խաղաղապահների ներկայության, նոյեմբերի 9-ի թղթի առկայության պարագայում:
ՀՀ ԱԳՆ-ն ասելիք չունի՞...ոչ մի հայտարարություն, ոչ մի արձագանք, իսկ վարչապետ Փաշինյա՞նը, միգուցե գոնե թվիթերյան գրառում անի, որ այդքան զիջեց, բայց միևնույն է ոչ մի պատերազմ էլ չկարողացավ կանխել, քանի որ Ադրբեջանի ախորժակն անսպառ է...»:

Թարմացված. ԱԺ նախկին պատգամավոր Արման Բաբաջանյանի գրառումը. «ԱԺ-ն պետք է անհապաղ արտահերթ նիստ հրավիրի։
Պետք է ընդունել Արցախի ուղղությամբ Ադրբեջանի լայնածավալ հարձակումը դատապարտող հայտարարություն։
ԱԺ-ն պետք է անհապաղ դիմի միջազգային հանրությանը։
Արտահերթ կարգով պետք է վավերացնել Հռոմի ստատուտը»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее