▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«ՀՀ-ն պատրաստ է Ադրբեջանի և Թուրքիայի հետ սահմաններին ճանապարհային 7 անցակետ տեղակայել»․ Գնել Սանոսյան

ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը, Դեպի ծով ելք չունեցող երկրների նախարարական հանդիպման իր ելութում անդրադարձել է Հայաստանի կողմից ներկայացված «Խաղաղության խաչմերուկ» ծրագրին. «Այս ծրագրով մեր երկիրը պատրաստակամություն է հայտնում կառուցել և վերակառուցել բոլոր այն ենթակառուցվածքները, որոնք կապահովեն տրանսպորտային հաղորդակցությամբ տարածաշրջանային երկրները հյուսիս-հարավ և արևելք-արևմուտք ուղղություններով։ Մասնավորապես, Հայաստանը պատրաստ է տեղակայել ճանապարհային ենթակառուցվածների 7 անցման կետեր Հայաստան-Ադրբեջան և Հայաստան-Թուրքիա սահմանին, ապահովել Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի միջև հաղորդակցություն, վերականգնելով երկաթուղային ենթակառուցվածքի 4 տարբեր հատվածներ և տեղակայել 4 անցման կետեր Հայաստան-Ադրբեջան և 1 անցման կետ Հայաստան-Թուրքիա սահմանին։ Խաղաղության խաչմերուկի սկզբունքներն են՝ բոլոր ենթակառուցվածքները, այդ թվում՝ ճանապարհները, երկաթուղիները, օդուղիները, խողովակաշարերը, մալուխները և էլեկրահաղորդման գծերը գործում են սուվերենության և իրավազորության ներքո այն երկրների համար, որոնց տարածքով դրանք անցնում են։

Ամեն երկիր, իր պետական գերատեսչությունների միջոցով իրականացնում է սահմանային և մաքսային վերահսկողություն, ինչպես նաև ապահովում է մարդկանց, բեռների և տրանսպորտային միջոցների անվտանգ տեղաշարժը։ Բոլոր ենթակառուցվածքները կարող են օգտագործվել թե միջպետական, թե ներքին փոխադրումներում։ Երկրները օգտվում են բոլոր ենթակառուցվածքներից փոխադարձության և հավասարության հիմունքների վրա»,- ասել է ՏԿԵ նախարարը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее