ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը վկայի կարգավիճակով հրավիրվել է Հատուկ քննչական ծառայություն:
Այս մասին ասաց նրա փաստաբան Տիգրան Աթանեսյանը՝ չցանկանալով հայտնել, թե կոնկրետ ինչ քրեական գործի շրջանակում է նախկին ոստիկանապետը հրավիրվել ՀՔԾ:

Հիշեցնենք` 2019թ–ի սեպտեմբերի 18-ին ՀՀ քննչական կոմիտեում քննվող քրեական գործով Վլադիմիր Գասպարյանին մեղադրանք էր առաջադրվել իշխանությունը չարաշահելու, իշխանազանցության կամ իշխանության անգործության համար, որոնք անզգուշությամբ նյութական ծանր հետևանքներ են առաջացրել: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:


