▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՀՀ-ում հայտնաբերվել է 927 կգ հերոին տեսակի թմրամիջոց. ԱԱԾ

Ի շնորհիվ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի մաքսային ծառայության աշխատակիցների արհեստավարժ գործողությունների, ս.թ. հունվարի 17-ին Մեղրիի մաքսատանը Պարսկաստանից ՀՀ-ի տարածքով  տարանցիկ դեպի Վրաստան ուղևորվող բեռնատարի զննման արդյունքում, հատուկ հարմարեցված թաքստոցում հայտնաբերվել է առանձնապես խոշոր չափերի`927 կգ հերոին տեսակի թմրամիջոց: Նման քանակի թմրամիջոց  տարածաշրջանում հայտնաբերվում է առաջին անգամ:

ՀՀ Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 215-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, բեռնատարի  վարորդ 1953թ-ին ծնված Վրաստանի քաղաքացի  Ավթանդիլ Մարտիաշվիլին ձերբակալվել է, իրականացվում են  օպերատիվ-որոնողական աշխատանքներ` հանցագործության հետ առնչվող այլ անձանց հայտնաբերելու ուղղությամբ:

 

ՀՀ ԱԱԾ Մամուլի կենտրոն 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее