▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«ՀՀ-ում պիտի սահմանվի վաստակավոր սուտասանի կոչում». Հայկ Մամիջանյան

«Վերջին օրերին շատ քննարկվեց վաստակավոր ու ժողովրդական կոչումների անհրաժեշտությունը, բայց վստահ եմ՝ կա մի կոչում, որը ՀՀ-ում պիտի պարտադիր սահմանվի. դա վաստակավոր սուտասանի կոչումն է»,- ԱԺ հայտարարությունների ժամին ելույթն այսպես սկսեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը՝ հավելելով. «Եկեք հասկանանք՝ ո՞վ է հավակնում այդ կոչմանը: Օրինակ մի մարդ, ով իշխանության գալով՝ խոստացավ սեփական կետից սկսել բանակցությունները, բայց մինչև հիմա մեղադրում է նախկիններին, ընդ որում՝ անգրագիտաբար է մեղադրում իր բացթողումների ու կորսուտների համար: Գուցե այն մարդը, ով ասաց՝ Արցախը Հայաստան է ու վերջ, իսկ դրանից մի քանի տարի հետո Արցախը ճանաչեց Ադրբեջանի մաս: Գուցե այն մարդը, որը խոսում էր Արցախի քաղաքացիների իրավունքներից ու ազատություններից, բայց բախտի քմահաճույքին թողեց նրանց: Գուցե այն մարդը, որը խոստանում էր խաղաղության դարաշրջան, բայց էդ դարաշրջանում հարյուրավոր զոհեր եղան...»,- նշեց Մամիջանյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее